Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պատուհասների հայտնի խմբակը հասավ նաև այս մարդուն

Պատուհասների հայտնի խմբակը հասավ նաև այս մարդուն
17.06.2025 | 20:42

Ցանկացած բանական մարդու մոտ պետք է հարց առաջանա.

- Իսկ ո՞վ է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, ի՞նչ ճանապարհ է անցել, ի՞նչ վաստակ կամ նվաճում ունի, որ բոլորին կարող է վիրավորել (հաղթանակած նախագահներ, կաթողիկոս, հայտնի հայեր), մեղադրել ինչում ցանկանա՝ առանց որևէ ապացույցի, պատասխանատվության: Քանդել ցանկացած պետական ինստիտուտ, հարցականի տակ դնել պատմական փաստեր...

Նման հարցադրում անողը, ցանկության դեպքում, շատ հեշտ կգտնի պատասխանը.

-Գործ ունենք ստորագույն արարածի հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Գործընթացների բերումով հայտնվել է բարձրագույն պաշտոնի: Ֆիլտրել է շրջապատը, հավաքել իր նման արարածների և ծրագրված ոչնացնում է ամեն արժեք:

Բազմիցս ասել եմ. եթե որևէ ձևով չկանգնեցրինք սրանց, բոլորիս առանձին-առանձին կործանելու են: Եվ իհարկե՝ պետությունը:

Հ.Գ. Սամվել Կարապետյանը, բացի իր հարյուրավոր նախաձեռնություններից, շուրջ 8 տարի եղել է ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ: Նրա օրոք նվաճվել են ամենափառահեղ հաղթանակներն ըմբշամարտում՝ արդեն հայկական դպրոցի, այլ ոչ՝ խորհրդային:

Այդ ամենին հատկացվել են հսկայական միջոցներ: Եվ դա արվել է լուռ՝ առանց որևէ գովազդի:

Հիմա պատուհասների հայտնի խմբակը հասավ նաև այս մարդուն:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ